Ձմեռային ճամբար

2017011222513610.01.2017
Օրը սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Հետո մեր ջոկատով հավաքվեցինք դասարանում և քննարկում էինք  թե ինչպիսին է լինելու մեր նախագծը: Մենք խնդրեցինք ընկեր Գնելին որպեսզի օգնի մեզ և նա չմերժեց:Իսկ վաղը ընկեր Մարինեն օգնությամբ պետք է նկարահանենք մեր նախգիծը:Այդ ամենը վերջացնելուց հետո մեզ մոտ մարզական ժամ էր և ես գնացի հրաձգարան մարզվելու, քանի որ պետք է գնամ մրցույթների: Մեզ մոտ եկել էին նաև ուրիշ ջոկատներից երեխներորոնք  չգիտեին  կրակել և մենք նրանց սովորեցրեցինք կրակել: Պարապմունքը վերջացրեցինք և գնացինք ընդմիջման: Ընդմիջումից հետո հավաքվեցինք դասարանում և սկսեցինք տրամաբանական խնդիրներ լուծել, իսկ հետ  միսս Բուշը մեզ հանձնարարեց պատրաստել նմանատիպ խնդիրներ, որպեսզի մրցենք մյուս ջոկատների հետ:Կարծում եմ հետաքրկիր մրցույթ կլինի և հուսով եմ հաղթողը կլինենք մենք:

2017011222081812.01.2017
Այսօր ինչպես մյուս օրերը սկսեցինք  «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Պարապմունքը երբ վերջացավ մենք գնացինք ագարակ որպեսզի ծանոթանանք ձիապանների հետ և իմացանք թե ինչպես պետք է խնամել ձիերին և ինչպես կերակրել: Ես իմացա, որ հայաստանի պայմաններում ձիերը ապրում են 25-30 տարի, այնտեղ կար նաև պոնի ցեղատեսակի մեկ ձի և մի քանի շներ: Հետո ընկեր Լուսինեի օգնությամբ սկսեցինք խնամել ձիերին:Մեզ տեղեկացրեցին որ լինելու է պարապմունքներ Վերադառնալուց հետո մենք եկանք դասարան և սկսեցինք աշխատել բլոգներում: իսկ հետո մարզական ժամ էր և ես գնացի հրաձգարան: Ավարտելուց հետո գնացինք ընդմիջման: Ընդմիջումից հետո հավաքվեցինք եվ սկսեցինք տարբեր խաղեր խաղալ մինջ միսս Բուշի գալը: Միս Բուշը եկավ եվ մեզ ասեց, որ գնանք խեցեգործության:

13.01.2017

Օրը սկսեցինք ինչպես բոլորը «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»: Իսկ հետո մեր ջոկատով պատրաստվում էինք ինտելեկտուալ խաղին: Համացանցից  նախորոք տրամաբանական խնդիրներ էինք գտել: Այսօր մենք էինք խքհանոցի պատասխանատուն և որոշել եինք պատրաստել կեքս: Պատրաստելուց հետո սկսեցինք  համտեսել և երբ ես վերցրեցի տեսա, որ կեքսի մեջ պատկերված  էր սրտիկ: Հետո մեզ մետ ընդմիջում էր և քանի որ մենք պատրաստել էինք կեքս և շատ համեղ էր ստացվել բոլորս հագեցել էինք և որոշեինք բարձրանալ մեր դասասենյակ և «Դե Խաղա» խաղալ։ Իսկ հետո գնացինք խեցեգործության: Բայց ես գնացի ընկեր Անիի մոտ վիտրաժ ներկերով ամակու վրա նկարելու, իսկ մըուսները բացի Մարինեից, Անաից և Մանեից նրանք էլ էին ընկեր Անիի մոտ նրանք բատիկայի ներկերով կտորի վրա պետք է նկարեին, իսկ մյունսերը աշխատում էին կավով ընկեր Մովսեսի մոտ։ Այդ ժամանակ մեր դպրոց եկավ ՀՀ մշակույթի նախարարը։

16.01.2017
Այսօր նույնպես ամեն օրվա պես մասնակցեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքին: Հետո միսս Բուշ մեզ առաջարկեց մի նախագիծ և մենք որոշեցինք սկսել և մեզ միսս Բուշը ուղարկեց մի ֆիլմ, որը պետք է թարգմանեինք անգլերենից հայերեն: Հետո խաղացինք տարբեր խաղեր: Իսկ հետո մեզ մոտ ընդմիջում էր, ավարտելուց հետո որոսհոցինք մասնակցել կրտսեր դպրոցների պատրաստած համերգին:

18.01.2017
«Առավոտյան ընդհանուր պարապմունքից» հետո բարձրացանք դասարան և քննարկեցինք մեր օրվա անելիքները: Հետո մասնակցեցինք միջին դպրոցի կլոր սեղանին շատ հետաքրքիր անցավ իսկ վերջու ինձ շատ դուր եկավ Նանեի կատարումը: Իսկ հետո մենք խաղացինք տարբեր խաղեր:Հետո  գնացինք պարի մեզ հետ եին նաև 6-րդ դասարանցիները։ Մենք սովորեցինք «Իշխանանց» պարը:Հետաքրքիր դասաժամից հետո մենք պետք է շտապեինք Գեղարվեստ կլոր սեղանին մասնակցելու:

20.01.2017

Ինչպես միշտ սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»: Հետո մենք մասնակցեցինք կլոր սեղանի։ Հետո մենք պետք է պատրաստեինք պիցա և միս Բուշը երկու աղջկների հետ գնացին խանութ գնումներ կատարելու: Պիցան շատ համեղ էր ստացվել: Իսկ հետո մենք շտապեցինք համերգասրահ մասնակցելու համերգին:

24.01.2017

16298872_1791217264463990_3251603069335904922_nՕրը սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»: Մենք գնացինք Վարպետության դասի: Հետո գնացինք դասարան և ընկեր Ալլայի հետ սկսեցինք մեր նախագիծը: Մենք բաժանվեցինք խմբերի և ամեն խմբի բաժին հասավ մեկ նամակ։ Մեր խումբը շատ էր ուզում Չառլի Չապլինի նամակը, բայց մեզ հասավ Գաբրիել Գարսիա Մարկեսի վերջին նամակը, բայց երբ սկսեցինք կարդալը ինձ շատ դուր եկավ այդ նամակը: Նամակը  քնարկեցինք։ Երբ վերջացրեցինք մյուս խումբը ներկայացրեց Չառլի Չապլինի նամակը: Մենք չհասցրեցինք ներկայացնել, բայց դա կարևոր չէ կարևորը այն է, որ մենք այդ նամակից շատ բաներ քաղեցինք: Ընդմիջումից հետո մենք շտապեցինք ընթերցասրահ հանդիպման մեր շատ սիրելի դերասանուհու՝ Անի Խաչիկյանի հետ: ես չէի մտածում որ նա այդքան անմիջական կլինի: Երբ մենք տալիս էինք հարցերը նա հետաքրքիր կերպով պատասխանում էր: Ինձ ամենաշատը դուր եկավ այս կլոր սեղանը:

25.01.2017

Այս օրվան մենք անհամբեր սպասում էինք և վերջապես եկավ այս օրը, քանի որ պետք է գնաինք Ջրվեժի արգելոց։ «Առավոտյան ընդհանուր պարապմունքը» վերջացնելուց հետո մենք շտապեցինք միս Բուշի մոտ և նա ասեց, որ արդեն շարժվելու ժամանակն է: Եվ մեր տղաները գնացինք վերձնելու սահնակները և դահուկները: Երբ հասանք արագ բարձրացանք վերև, որպեսզի սահենք, և սկզբում սահեցինք ես և Աննան: Ես շատ էի ուզում դահուկ քշել, բայց վախենում էի չկարողանալ: Սկբում դահուկ քշեցին Համբարձումն ու Սամվելը, հետո Էդգարն ու ես: Ինձ շատ դուր եկավ այս հիանալի անկրկնելի օրը իմ սիրելիների հետ բնության գրկում: